EN | AM | RU

Վիդեոկոնֆերանս սենյակներ բանալին ձեռքին

Հանդիպումների սենյակ, որտեղ զանգը սկսվում է մեկ կոճակով, ձայնը մաքուր է, իսկ հեռավոր մասնակիցները տեսնում և լսում են բոլորին։ Աշխատում ենք Zoom, Teams, Webex և Google Meet հարթակների հետ։

Չափագրումը և նախնական հաշվարկը՝ անվճար Երևանում և ամբողջ Հայաստանում։ Գները ներառում են ներմուծումը, մաքսազերծումը և հարկերը։

Վիդեոկոնֆերանս սենյակ
200+նախագիծ վերջին տարվա ընթացքում
100+արտադրող բրենդ՝ ուղիղ պայմանագրերով
<1%երաշխիքային դիմում սարքավորումների գծով

Երեք տիպային լուծում

Վիդեոկոնֆերանս սենյակ

Փոքր սենյակ՝ մինչև 5 մարդ

Պրոֆեսիոնալ ձայն փոքր սենյակի համար՝ առանց արձագանքի և կտրվածքների (Shure MXA310), տեսախցիկ և էկրան։

1 280 000 AMD-ից
Մոնտաժը և կարգաբերումը ներառված են
Վիդեոկոնֆերանս սենյակ

Մեծ սենյակ՝ մինչև 10 մարդ

Առաստաղային խոսափողային զանգված (Shure MXA910)՝ ուղղորդվող գոտիներով. սեղանին խոսափող չկա։

3 030 000 AMD-ից
Մոնտաժը և կարգաբերումը ներառված են
Վիդեոկոնֆերանս սենյակ

Կոնֆերենս դահլիճ՝ մինչև 15 տեղ

Ներկառուցվող կոնգրես համակարգ խորհրդի դահլիճների, համայնքապետարանների և նիստերի սրահների համար։

3 360 000 AMD-ից
Մոնտաժը և կարգաբերումը ներառված են

Պրեմիում մակարդակի համար առաջարկում ենք Poly-ի ապարատային կոդեկներով լուծում՝ 5 620 000 AMD-ից։ Ցանկացած կոնֆիգուրացիա հարմարեցվում է սենյակի չափերին և ձեր օգտագործած հարթակին։

Քանի՞ սենյակ է պետք սարքավորել։ Ուղարկեք սենյակների ցանկը և չափերը — կառաջարկենք երկու տարբերակ՝ բյուջետային և հիմնական, գներով AMD-ով։

Ստանալ երկու տարբերակ

Ինչու մեզ հետ

Մեկ կոճակ՝ զանգը սկսելու համար

Կարգաբերում ենք այնպես, որ աշխատակիցը մտնի սենյակ և սեղմի մեկ կոճակ։ Հրահանգներ պատին պետք չեն։

Ձայն առանց արձագանքի

Խոսափողային զանգվածները և պրոցեսորը կարգաբերվում են տեղում՝ ձեր սենյակի ակուստիկայի տակ։

Համատեղելի ձեր հարթակի հետ

Zoom, Teams, Webex, Google Meet — ընտրում ենք սարքավորումը ձեր արդեն օգտագործած ծրագրի տակ։

Երաշխիք և սպասարկում

Երաշխիք սարքավորման վրա, հեռավար ախտորոշում և դուրս գալ օբյեկտ Երևանում։

Մեր օբյեկտները

Վիդեոկոնֆերանս սենյակ Վիդեոկոնֆերանս սենյակ Վիդեոկոնֆերանս սենյակ Վիդեոկոնֆերանս սենյակ Վիդեոկոնֆերանս սենյակ Վիդեոկոնֆերանս սենյակ Վիդեոկոնֆերանս սենյակՎիդեոկոնֆերանս սենյակՎիդեոկոնֆերանս սենյակ

Հաճախակի հարցեր

Աշխատու՞մ է Zoom-ի և Teams-ի հետ միաժամանակ

Այո։ Սարքավորումը ընտրվում է այնպես, որ սենյակը միանա ցանկացած հարթակի՝ առանց լրացուցիչ նոութբուքի։

Ի՞նչ ժամկետում է տեղադրվում

Տիպային սենյակը՝ 2–4 շաբաթ պատվերի պահից՝ ներմուծման ժամկետը հաշված։ Դահլիճը՝ 4–8 շաբաթ։

Ի՞նչ է մտնում գնի մեջ

Սարքավորումը, մատակարարումը, մաքսազերծումը, մոնտաժը, կարգաբերումը և անձնակազմի ուսուցումը։ Հարկերը ներառված են։

Ի՞նչ երաշխիք եք տալիս

Արտադրողի երաշխիք սարքավորման վրա և մեր երաշխիքը մոնտաժի վրա։ Երաշխիքային դիմումները մեզ մոտ 1%-ից պակաս են։

Պատմեք սենյակի մասին — կվերադառնանք հաշվարկով

Ուղարկեք սենյակի չափերը կամ լուսանկարը։ Կառաջարկենք 2–3 տարբերակ՝ տարբեր բյուջեով, և կբացատրենք տարբերությունը։ Պատասխանում ենք 1 աշխատանքային օրվա ընթացքում։

hello@umvek.am+374 98 209 704TelegramInstagramԵրկ–Ուրբ 10:00–18:00 (Երևան)